News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 17
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Համաշխարհայիկն բանկի (ՀԲ) հետ համագործակցության ընդլայնմամբ: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ՀԲ կառավարման գլոբալ գործառնական խմբի ավագ տնօրեն Դեբորա Վետցելի հետ հանդիպմանը:

Վարչապետը կարեւորել է ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը եւ հույս հայտնել, որ մեր երկրում տեղի ունեցող դրական փոփոխությունները հնարավորություն կտան երկկողմ փոխգործակցությամբ իրականացնել նոր ծրագրեր:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին ու տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին, որոնք ուղղված են կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը եւ այլն: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է այս ուղղություններով ՀԲ-ի հետ համագործակցության ընդլայնմամբ:

Դեբորա Վետցելը շեշտել է, որ Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցություն ցուցաբերել կառավարության ծրագրերի իրականացմանն ու մեր երկրի տնտեսության կարեւոր ոլորտների զարգացմանը: Նա ողջունել է ՀՀ կառավարության՝ ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնելու ծրագրերը, այդ թվում՝ բաց կառավարման, թափանցիկության բարձրացման եւ ներդրողների համար բարենպաստ միջավայրի ձեւավորման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության եւ ՀԲ փոխգործակցության զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Partner news