News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կայացած բանակցությունները բեղմնավոր է անվանել:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները երբեք ավելի վատ չեն եղել, քան հիմա, սակայն դա, ըստ նրա, փոխվեց վերջին չորս ժամվա ընթացքում: «Եթե մենք պետք է աշխարհի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներ լուծենք, ապա պետք է համագործակցելու ուղիներ գտնել», - ասել է Թրամփը Հելսինկիում Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք արել ենք առաջին քայլերը՝ համագործակցության եւ խաղաղության վրա հիմնված պայծառ ապագայի ուղղությամբ: Դրանից հրաժարվելը ոչնչի չի հանգեցնի»,- ասել է նա:

Թրամփը նշել է, որ քննարկել է երկու երկրների համար կարեւորագույն հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ Սիրիայում պատերազմը, Իրանը, գլոբալ ահաբեկչությունը եւ միջուկային զենքի վերահսկումը: Նա նաեւ անդրադարձել է ԱՄՆ-ի ընտրություններում Ռուսաստանի կողմից ենթադրյալ միջամտության հարցին: Թրամփը նշել է, որ այսօրվա հանդիպումը երկարատեւ գործընթացի սկիզբ է, ընդ որում՝ հույս հայտնելով, որ դեռ շատ կհանդիպի Պուտինի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ