News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անհեթեթություն է անվանել լուրերն այն մաիսն, որ ռուսական իշխանություններն իբր կոմպրոմատ ունեն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վրա, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Երբ պարոն Թրամփն այցելում էր Մոսկվա, ես նույնիսկ չգիտեի, որ նա այնտեղ է եղել», - ասել է Պուտինը Հելսինկիում ԱՄՆ նախագահի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Սանկտ Պետերբուրգյան տնտեսական համաժողովին ավելի քան 500 ամերիկացի գործարար էր եկել, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակի, ես անգամ չեմ հիշում նրանց անունները: Եւ ի՞նչ եք կարծում, մենք նրանցից յուրաքանչյուրի համար առանձին օպերատիվ աշխատանք ենք կազմակերպում, ինչ-որ կոմպրոմատ հավաքում: Ավելի մեծ անհեթեթություն ուղղակի դժվար է պատկերացնել: Դուրս նետեք այդ թեփը ձեր գլխից, խնդրում եմ»,- հավելել է նա:

Թրամփն իր հերթին նշել է, որ «եթե նրանց (Ռուսաստանի) մոտ լիներ այդ կոմպրոմատը, նրանք կներկայացնեին այն»՝ կրկին այս ամենը վհուկների որս անվանելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ