News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հուլիսի 16-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Նշենք, որ Պետրոս Թերզյանը ժամանակավորապես ստանձնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հիմնադրամի ընթացիկ կազմակերպական հարցերի եւ հետագա գործունեության շուրջ՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերով կլուծվեն ծագած խնդիրները եւ կշարունակվեն Հայաստանում եւ Արցախում հիմնադրամի բարեգործական ծրագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Türkçe
Տպել
Partner news