News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը պատրաստ է պահպանել գազի տարանցումն Ուկրաինայի տարածքով նաեւ 2019 թվականից հետո՝ ներկայիս պայմանագրի ժամկետի լրանալուց հետո, եթե կարգավորվի Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում ստեղծված իրավիճակը, որը հանդես է գալիս ուկրաինական «Նաֆթոգազ»-ի օգտին: Այդ մասին Հելսինկիում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԲԿ»-ն:

«Պարոն Նախագահը [ԱՄՆ Դոնալդ Թրամփը] մտահոգություն է հայտնել Ուկրաինայով տրանզիտի հնարավոր անհետացման կապակցությամբ: Ես վստահեցրել եմ պարոն նախագահին, որ Ռուսաստանը պատրաստ է պահպանել այս տարանցումը: Ավելին, մենք պատրաստ ենք երկարաձգել տարանցման պայմանագիրը, որը կավարտվի հաջորդ տարի՝ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում տնտեսվարող սուբյեկտների միջեւ վեճի կարգավորման դեպքում»:

Այս հայտարարությունը հնչեցվել է Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրահանձնաժողովի միջեւ եռակողմ բանակցությունների նախօրեին, որոնք տեղի կունենան հուլիսի 17-ին Բեռլինում: Հիմնական հարցը կլինի գազի տարանցման պայմանների քննարկումը Ուկրաինայի տարածքով եվրոպական սպառողներին, այդ թվում՝ «Գազպրոմ»-ի եւ «Նավթոգազ»-ի միջեւ տրանզիտայն համաձայնագրերի ժամկետները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ