News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մամուլի ասուլիսի ժամանակ արած հայտարարությունների համար, հայտնելով, որ նրա գործողությունները «ամրապնդել են մեր մրցակիցների դիրքերը՝ թուլացնելով մեր  ու մեր դաշնակիցների պաշտպանությունը», փոխանցում է AP-ն։

Նա «անմիտ ու վտանգավոր» է անվանել ԱՄՆ նախագահի ելույթները, որը Ռուսաստանի նախագահի կողքին գտնվելով քննադատել է ամերիկյան հետախուզական ծառայությունները ու պաշտպանության ներկայացուցիչներին։ «Նախագահը իրեն վեր է դասում մեր երկրից»,- գրել է Շումերն իր Twitter-ում Հելսինկիում նախագահների հանդիպումից հետո։

Թրամփին քննադատություն է բաժին հասել նաեւ հանրապետականների կողմից։ Reuters-ը գրում է, որ սենատոր Լինդսի Գրեմը հայտնել է, որ նախագահի ելույթը Մոսկվայի համար ԱՄՆ-ի «թուլության» մասին ուղերձ է դարձել։ «Նախագահ Թրամփը բաց է թողել հնարավորությունը՝ Ռուսաստանին վճռականորեն հայտնել 2016-ի ընտրությունների համար նրա պատասխանատվության մասին ու նրան զգուշացում անել ապագա ընտրությունների մասին։ Նախագահ Թրամփի այս պատասխանը Ռուսաստանի կողմից դիտարկվելու է  որպես թուլության նշան ու ավելի շատ խնդիրներ է ստեղծելու»,- համարում է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ