News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Գերմանիան ու ԵՄ մյուս երկրները շահագրգռված են որպես ռուսական գազի տարանցող  Ուկրաինայի դերը  պահպանել  նաեւ 2019-ից հետո, երբ սպառվում է ռուս- ուկրաինական տարանցման համաձայնագրի գործողության ժամկետը ու ուժի մեջ է մտնում «Հյուսիսային հոսք-2» հյուսիսեվրոպական գազամուղի երկրորդ հերթը։

«Ու կանցլեր Անգելա Մերկելն այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահին»,- DW-ի հարցերին պատասխանելով՝ այդ մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը գազի թեմայով ԵՄ-ի, Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ եռակողմ բանակցությունների առաջին փուլի նախօրեին։

Հուլիսի 17-ին Բեռլինում այդ հանդիպման ժամանակ ԵՀ-ն ներկայացնելու է ԵՀ նախագահի տեղակալ Մարոշ Շեֆչովիչը, Ռուսաստանը՝ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, Ուկրաինան՝ արտգործնախարար Պավել Կլիմկինը։

Ի տարբերություն Կիեւի ու ԵՀ-ի, որոնք «Հյուսիսային հոսք-2»-ը համարում են Կրեմլի քաղաքական ռազմավարության տարր, պաշտոնական Բեռլինը այդ նախագիծն առաջին հերթին համարում է առեւտրային, թեկուզեւ քաղաքական բաղադրիչով։ «Այն հետեւանքների պատճառով, որը այն կարող է ունենալ Ուկրաինայի համար»,- պարզաբանել է Զայնբերտը։

Գերմանիան, իր խոսքով, ԵՀ-ի հետ միասին ձգտում է այնպես անել, որ այդ հետեւանքները Ուկրաինային մեծ վնաս չհասցնեն։ «Դրա համար էլ մենք միանշանակ ողջունում ենք այն, որ ԵՀ փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ համատեղ փնտրում է այդ խնդրի լուծումը»,- հայտնել է Շտեֆֆեն Զայբերտը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news