News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն պատրաստ է միանալ «Թալիբանի» հետ ուղիղ բանակցություններին, որպեսզի վերջ տա Աֆղանստանում 17-ամյա պատերազմին, հայտնել է  ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի ԶՈւ հրամանատար գեներալ Ջոն Նիքոլսոնը հնարավոր խաղաղ բանակցությունների մասին աճող ենթադրությունների ֆոնին, հայտնում է Reuters-ը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն ընդունել է, որ իրեն է պատկանում առանցքային դերը։  «Պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է «Թալիբանի» հետ խոսել ու քննարկել միջազգային ուժերի դերը»,- ասել է նա։  «Մենք հույս ունենք, որ նրանք կհասկանան դա, ու դա կօգնի առաջ մղել խաղաղ գործընթացը»։

Մինչ այդ «Նյու Յորք Թայմզ» թերթը գրել էր, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարգադրել է դիվանագետներին թալիբների հետ ուղիղ բանակցություններ սկսել։

Թալիբների ներկայացուցիչ Սոխայիլ Շահինը հայտնել է, որ  դեռ սպասում է հաստատումների, բայց ողջունել է նոր մոտեցման նախանշանները։ «Սա այն է, ինչ մենք ուզում էինք ու սպասում էինք, որպեսզի ուղիղ խոսեինք ԱՄՆ-ի հետ ու քննարկեինք Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրս բերումը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ որպես առաջին քայլ թալիբները ուզում են, որ իրենց առաջնորդների անունների հանվեն  ՄԱԿ-ի սեւ ցուցակից։

ԱՄն պաշտոնատար անձիք հայտնել են, որ Թրամփը անհամբերություն է դրսեւորել Աֆղանստանում առաջընթացի բացակայության կապակցությամբ, որտեղ թալիբներն են վերահսկում երկրի մեծ մասը։

Թալիբները մերժել են նախագահ Աշրաֆ Գանիի կառավարության հետ բանակցությունները, որոնք համարում են անօրինական ու դրա փոխարեն պնդում են ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների անհրաժեշտությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ