News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է գնահատի, որ Ռուսաստանը մեր դաշնակից չէ, համարում է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը։ Նրա  խոսքով՝ ոչ մի կասկած չկա նրանում, որ Մոսկվան միջամտել է 2016-ի ամերիկյան ընտրություններին, հայտնում է Reuters-ը։

«Ոչ մի բարոյական համարժեքություն չկա ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև, որը մնում է թշնամական մեր հիմնական արժեքների  ու գաղափարների հանդեպ։ Միացյալ նահանգները պետք է կենտրոնացնի ջանքերը նրա վրա, որ Ռուսաստանին պատասխանատվության կանչեն ու վերջ տան ժողովրդավարության դեմ նրա ստոր հարձակումներին»,- ասվում է նրա հայտարարության մեջ։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը հայտնել էր, որ իր նախընտրական շտաբի ու Մոսկվայի միջև որևէ պայմանավորվածություն չի եղել ու չէր կարող լինել։ Նա նշել է, որ ռուսաստանյան միջամտության մասին հետաքննությունը բացասաբար է ազդել երկու երկրների հարաբերությունների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ