News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայում արգելվել են մի շարք հայտնի վիդեոխաղեր՝ կապված այն հանգամանքի հետ, որ երկու երեխաներ ինքնասպանություն են գործել, երբ նրանց դա առաջարկել են անել առցանց խաղում, փոխանցում է AP-ն։

Սաուդյան Արաբիայի աուդիովիզուալ միջոցների հարցերով ընդհանուր հանձնաժողովը հայտարարել է, որ արգելել է 47 խաղ, ներառյալ՝ Grand Theft Auto V-ն, Assassins Creed 2-ը եւ Witcher-ը:

Արգելքը կապված է 13-ամյա աղջկա եւ 12-ամյա տղայի մահվան հետ, որոնք ինքնասպանություն են գործել «Կապույտ կետ» խաղից հետո:

Blue Whale Challenge խաղում մասնակիցները մի շարք հանձնարարություններ են ստանում, որոնցից վերջինը ինքնասպանություն գործել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ