News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գյումրիում մահացել է ամերիկահայ բարերար, բժիշկ Հովհաննես Օյունջյանը: Aravot.am-ի տեղեկություններով՝ նա մի քանի օր է՝ բուժկենտրոնում էր:

Ըստ աղբյուրի՝ Հովհաննես Օյունջյանն օրեր առաջ իր ծննդյան 98-ամյակին Գյումրու Տեքստիլագործների թաղամասում հերթական ներդրումն է արել՝ անձամբ մասնակցելով ֆիլհարմոնիայի դահլիճի հիմնարկեքի արարողությանը։ Երկրաշարժից հետո բժիշկն իր ամբողջ կարողությունը ներդրել է Գյումրու զարգացման համար՝ կառուցելով դպրոց, արհեստի ու արվեստի կենտրոն:

«Օյունջյան» հիմնադրամի տնօրենի տեղեկացմամբ՝ ամերիկացի բժիշկները նրան արգելել էին ինքնաթիռ նստել, սակայն նա հերթական բարեգործությունն անելու նպատակով մի կերպ Հայաստան էր հասել:

Տպել
Ամենաշատ