News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը թույլ կտա իշխանություններին «կեղծ լուրերի» դեմ պայքարի նպատակով վերահսկել սոցիալական ցանցերի օգտատերերին, փոխանցում է AFP-ն:

Նոր օրենքի համաձայն՝ օգտատերերը, որոնց էջերն ունեն ավելի քան 5000 հետեւորդներ, կարող են գտնվել Եգիպտոսի լրատվամիջոցների կարգավորման գերագույն խորհրդի հսկողության ներքո, սա վերաբերում է նաեւ բոլգներին։

Խորհուրդը լիազորված է կասեցնել կամ արգելափակել ցանկացած անձնական հաշիվ, որից «կհրապարակվի կեղծ տեղեկություն կամ տեղեկություն, որն ուղղված կլինի օրենքի խախտման, բռնության կամ ատելության»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ