News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ քաղաքացի Մարիա Բուտինան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»՝ վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարությանը։

«Մարիա Բուտինա, 29 տարեկան, ՌԴ քաղաքացի, ապրում է Վաշինթոնում, Կոլումբիայի շրջան, ձերբակալվել է 2018 թվականի հուլիսի 15-ին Վաշինգթոնում եւ առաջին անգամ այսօր օրվա 2-րդ կեսին կանգնել է դատավոր Դեբորա Ռոբինսոնի առաջ Կոլումբիայի շրջանային դատարանում։ Նրան կալանքի տակ են պահելու մինչեւ 2018 թվականի հուլիսի 18-ի լսումները»,-նշված է հայտարարությունում։

«Համաձայն մեղադրանքի՝ 2015 թվականից եւ առնվազն մինչեւ 2017 թվականի փետրվարը Բուտինան աշխատել է ռուսական կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի հրահանգներով, պաշտոնյան նախկինում ՌԴ խորհրդարանի պատգամավոր է եղել, ապա դարձել է ՌԴ ԿԲ բարձրաստիճան ներկայացուցիչ։ Վերոհիշյալ ռուսաստանցի պաշտոնյան գտնվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ներքո»,-ասված է փաստաթղթում։

ՌԴ պաշտոնյայի անունը չի նշվում, բայց ամերիկյան լրատվամիջոցները ենթադրում են, որ Բուտինան կապված է եղել Ռուսաստանի բանկի փոխտնօրեն Ալեքսանդր Տորշինի հետ։

Բուտինային մինչեւ 5 տարվա ազատազրկում է սպառնում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ