News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես եւ սպասվում էր, Երեւանի ավագանու երեկվա նիստը չկայացավ, ուստի նոր քաղաքապետ չընտրվեց, քանի որ ներկա էր ավագանու ընդամենը 5 անդամ: Սա նշանակում է, որ կառավարությունը պետք է նշանակի արտահերթ ընտրություններ:

Մեր ունեցած տեղեկություններով, կառավարությունը չի շտապի ավագանու լիազորությունները դադարեցնել եւ կօգտվի օրենքի ընձեռած առավելագույն ժամկետներից: Դա վերաբերում է նաեւ արտահերթ ընտրություններ նշանակելու օրենսդրական ժամկետներին՝ 30–40 օր:

Ըստ այդմ, ամենայն հավանականությամբ, որպես արտահերթ ընտրությունների օր կառավարությունը կնշանակի սեպտեմբերի 9–ը (կիրակի): Սա փաստացի առաջին հերթին թույլ է տալիս քաղաքական առումով մեռյալ օգոստոսին հնարավրինս քիչ օրեր թողնել քարոզարշավի համար, իսկ քարոզարշավի ամենաթեժ շրջանը «գցել» սեպտեմբերի սկզբին, երբ հանգստի մեկնածներն արդեն վերադարձած կլինեն, հետո՝ հանդիպումների համար այդքան էլ շոգ չի լինի:

Տեսականորեն չի բացառվում, որ կառավարությունը ընտրության օր սահմանի ոչ շաբաթ–կիրակի որեւէ օր, սակայն դրա համար հարկավոր է այդ օրը հայտարարել ոչ աշխատանքային, սակայն հազիվ թե գործադիրը գնա նման «շռայլության», քանի որ անհասկանալի կլինի արհեստական ոչ աշխատանքային օր սահմանելը, երբ հանգիստ կարելի է տեղավորվել օրենսդրորեն սահմանված ժամկետների մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ