News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Fox News-ի հետ հարցազրույցում ասել է, որ ռուսական հատուկ ծառայությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանարկող ոչ մի նյութ չունեն:

«Բացարձակապես ոչ մի»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ ինքն անգամ տեղյակ չէր, որ Դոնալդ Թրամփը եղել է Ռուսաստանում, երբ բիզնեսմեն էր:

«Մեզ մոտ անվանարկող ոչ մի նյութ չկա եւ չի կարող լինել: Չեմ ուզում պարոն Թրամփին վիրավորել եւ վախենում եմ անքաղաքավարի երեւալ, բայց մինչեւ այն, երբ հայտարարեց, որ նախագահի թեկնածու է առաջադրվելու, նա մեզ համար ոչ մի հետաքրքրություն չի ներկայացրել»,- ասել է ՌԴ նախագահը:

Անանուն փաստաթուղթը, որը պատմում է այն մասին, թե «ռուսական ոմն գործակալներ» Թրամփին անվանարկող նյութ ունեն, 2017-ի հունվարին հրապարակվել է BuzzFeed-ի կողմից:

Ինքը Թրամփը նախկինում մի քանի անգամ հերքել է «Ռուսաստանի հետ իր կապերի» մասին տեղեկությունները եւ հայտարարել, որ ռուսական իշխանությունների հետ չի էլ շփվում: Թրամփն ընդգծում էր, որ ամերիկյան հետախուզությունը հրապարակված փաստաթուղթը կեղծ է ճանաչել, եւ BuzzFeed-ը պատասխան կտա այդ փաստաթղթի հրապարակման համար:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, իր հերթին, լրագրողներին ասել էր, որ Մոսկվայի իբր տնօրինած Թրամփի վերաբերյալ անվանարկող տեղեկությունները «բացարձակ սուտ են, բացարձակ կեղծում եւ բացարձակ անհեթեթություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ