News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Իրանի հետ միջուկային գործարքի պահպանումը ձեռնտու է Մոսկվային, սակայն ձեռնտու չէ Վաշինգթոնին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Կարծում եմ, որ նա կցանկանար պահպանել Իրանի հարցով գործարքը, քանի որ դա Ռուսաստանի համար լավ է, նրանք Իրանի հետ բիզնես են վարում: Սակայն դա լավ չէ մեր երկրի համար, եւ վերջնարդյունքում լավ չէ ամբողջ աշխարհի համար»,- Հելսինկիում Պուտինի հետ հանդիպման արդյունքներով ասել է Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր միակողմանի կարգով Իրանի հետ միջազգային հանրության համաձայնագրից դուրս գալու մասին, որով Թեհրանի դեմ սահմանած պատժամիջոցները հանվել էին՝ նրա միջուկային ծրագրի խաղաղ բնույթի երաշխիքների դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ