News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Հուլիսի 16-ին` ժամը 00.05-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Կողբի 1-ին փողոցում վիճաբանություն է:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 01.25-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1977 թ. ծնված Մնացական Ռ.-ն՝ «որովայնի շրջանի թափածածկող վերք» ախտորոշմամբ, եւ 2000 թ. ծնված Հարություն Ռ.-ն՝ «աջ ձեռքի վնասվածք» ախտորոշմամբ. նրանք հայտնել են, որ իրենց բակում դանակահարվել են:

Ժամը 02.40-ին ստացվել է մեկ այլ հաղորդում, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1991 թ. ծնված Արթուր Ս.-ն եւ «աջ գագաթային շրջանի փափուկ հյուսվածքների ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ՝ 1990 թ. ծնված Սարգիս Ս.-ն, որոնք հայտնել են, որ նշված վնասվածքները ստացել են նշված հասցեում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 15-ին՝ ժամը 23.45-ին, Կողբի 1-ին փողոցի թիվ 15/1 հասցեի դիմաց ծագած վիճաբանության ժամանակ Սարգիս Ս.-ն իր մոտ եղած սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է Մնացական Ռ.-ին՝ պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 16-ին՝ ժամը 11.00-ին, Սարգիս Ս.-ն ներկայացել է բաժին եւ հայտնել, որ նշված վիճաբանության ժամանակ Մնացական Ռ.-ն դանակով հարվածել է իր ձեռքին՝ պատճառելով վնասվածք:

Ձեռնարկվում են միջոցառումներ կատարվածի հանգամանքները պարզելու, հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել են դատաբժշկական եւ դատակենսաբանական փորձաքննություններ:

Կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
1 զոհ, 1 վիրավոր. բախվել են «ԵրԱԶ»–ն ու «Նիսսանը» (ֆոտո)
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը...
SMS–ի միջոցով կանչել են 5–րդ հարկի լսարան. նոր մանրամասներ Բրյուսովում տեղի ունեցած միջադեպի մասին
Դանակահարության եւ երակները կտրելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում...
Սերժ Սարգսյանի եղբորորդին արդարադատություն է ակնկալում (ֆոտո)
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի...
Արտառոց դեպք Բրյուսովի համալսարանում. ուսանողուհին վնասվածքներ է ստացել. թեւին փորագրել են «die»
Աղջիկները հարցեր են պարզել, ըստ վարկածներից մեկի, մեկի երակները կտրելով՝ die (մեռի) «փորագրելով»...
Լոռու մարզի դատախազը մարզի դպրոցներում կոռուպցիոն չարաշահումների հարցով դիմել է մարզպետին
Առանձին դեպքերում, որոշ աշակերտների՝ ՀՀ-ից բացակայության պատճառով առանձին ամիսների դպրոց չհաճախելու պայմաններում...
Գեղարքունիքի մարզում տղամարդը թաղման ժամանակ կտրել է 45-ամյա մասնակցի պարանոցը, ապա ինքնավնասում արել
Քիչ առաջ դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. Գեղհովիտ գյուղի վարչական տարածքում...
Partner news