News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2018թ.-ի հուլիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի աշխատանքային նիստի ժամանակ կայացել է նոր նախագահի ընտրություն:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Խմբի նախագահ է ընտրվել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը:

Տեղեկացնենք, որ Հասմիկ Հարությունյանը կազմակերպության կողմից խմբում ընդգրկվել է 2013 թվականի հունվարից:

Հ. Հարությունյանը մշտապես կարեւորել է ազատությունից զրկված անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այդ նպատակով նրա կողմից իրականացվել են  քրեակատարողական ոլորտին վերաբերող մի շարք ուսումնասիրություններ ու ներկայացվել են համապատասխան առաջարկներ, մշտապես մասնակցել է ոլորտին առնչվող հանդիպում-քննարկումներին՝ բարձրաձայնելով առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները։

Հասմիկ Հարությունյանի կենսագրությունը

Հասմիկ Հարությունյանը 2011 թվականին ավարտել է Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի իրավաբանության ֆակուլտետը:

2011 թվականի Մարտ- հունիս ամիսներին ուսուցանել է ՀՀ Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնում:

2013 թվականին  ավարտել է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից իրականացված «Մարդու իրավունքներ եւ Ժողովրդավարացում» միջմասնագիտական մագիստրոսական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում 2012 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին սովորել է Կիեւի Տառաս Շեւչենկոյի անվան պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: 2016 թվականից հանդիսանում է գիտությունների թեկնածուի հայցորդ ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում։

Հ. Հարությունյանը աշխատանքի է անցել «Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» ՀԿ-ում 2012 թվականի մարտից՝ զբաղեցնելով իրավաբան-փորձագետի պաշտոնը:

2013 թվականի հունվարից կազմակերպության կազմից ընդգրկվել է ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբում՝ որպես անդամ:

Տպել
Ամենաշատ