News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի զինվորականներն ամբողջությամբ վերականգնել են ապառազմականացված գոտու արեւմտյան հատվածում գտնվող արտակարգ շտապ օգնության գիծը, որն ընդհատվել էր 2016 թվականի փետրվարին: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դրա տվյալներով՝ Հարավի եւ Հյուսիսի միջեւ օպտիկական մալուխ է անցկացված, որի միջոցով ապահովվում է հեռախոսային եւ ֆաքսիմիլային կապը: Հյուսիսային Կորեային պահանջվող սարքավորման մատակարարումը համաձայնեցվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ Միացյալ Նահանգները հետ՝ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների շրջանակներում:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը նշում է, որ արտակարգ կապի վերականգնումը ԿԺԴՀ-ի հետ կոչված է «գործնական ներդրում անել լարվածության վերացմանն ու Հարավի ու Հյուսիսի միջեւ վստահության հաստատմանը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ