News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Էկվադորի Պեդրո Մոնքայո քաղաքում կես միլիոն վարդերից բուրգ է կառուցվել: Այսպիսով նախատեսվում է գերազանցել ծաղիկների ամենամեծ ձեւավորման համաշխարհային ռեկորդը: Ստեղծագործության մակերեսը ավելի քան 1000 մետր է, կարկասը պատրաստված է մետաղական ցանցից, որի արանքներում էլ տեղադրված են ծաղիկները: Կամավորները շուրջօրյա աշխատանք են տարել, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն՝ վկայակոչելով CGTN-ը:

Բուրգի համար վարդեր են մատակարարել 150 տեղական ջերմոցները, ծաղիկները դրվել են հատուկ արկղերի մեջ, իսկ դրանց թարմ մնալ օգնել է կաթիլային ջրումը: Քաղաքապետ Ֆրանկ Գուալսակին նշել է, որ մարդիկ ավելի քան 30 տարի է վարդեր են աճեցնում եւ ցանկանում են ցույց տալ, որ իրենց ծաղիկները լավագույնն են աշխարհում: Իսկ հաջողվել է դա նրանց, թե ոչ՝ հայտնի կդառնա մեկ շաբաթ անց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ