News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուս-Հայակական համալսարանի դահլիճում անցկացվել է առաջին Ճապոնական երաժշտական մեկօրյա մրցույթ-փառատոնը, որը կազմակերպել էր Հայ-ճապոնական կրթական եւ մշակութային փոխանակման կենտրոն «ԻՐՈՀԱ» ՀԿ-ն, Հայ-Ռուսական համալսարանի աջակցությամբ:

Փառատոնը սկսվեց կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի հեղինակած Revive Japan երգի տեսահոլովակով՝ նվիրված 2011 թվականի երկրաշարժի եւ ցունամիի զոհերի հիշատակին՝ Ճապոնիան արագ ապաքինված տեսնելու ցանկությամբ: Այսօր կրկին արհավիրքի առջեւ կանգնած Ճապոնիային զորակցությունը հայտնելով, փառատոնի մասնակիցները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին  աղետի զոհերի հիշատակը: 

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Յամադա Ջունը: Շնորհավորելով փառատոնի մեկնարկը դեսպան Յամադան հաջողություն մաղթեց բոլոռ մասնակիցներին եւ նշեց, որ երջանիկ է Հափաստանում  տեսնել  այդչափ սեր եւ հետաքրքրվածություն ճապոնական մշակույթի հանդեպ:

Բացման խոսքով ելույթ ունեցավ  «Իրոհա» կենտրոնի հիմնադիր-նախագահ Ռուզան Խոջիկյանը: Նա նշեց, որ Ճապոնական երաժշտության բազմաոճ, բազմաժանր եւ հարուստ մշակույթը ցավոք քիչ է ներկայացված Հայաստանում, ինչը,  իհարկե, արդարացված է մեր երկու երկրների աշխարհագրական դիրքով: Հենց այդ պատճառով է ծագել  Մրցույթ-փառատոն անցկացնելու գաղափարը, այն է՝ երիտասարդ տաղանդավոր կատարողներին յուրօրինակ հնարավորություն տալ  ցուցադրել իրենց աշխատանքի արդյունքը, իսկ ճապոնական մշակույթի սիրահարների եւ երաժշտության սիրահարների համար եւս մեկ առիթ ստեղծել  վայելելու Ճապոնիական երաժշտության ինքնատիպ մոտիվներն ու ռիթմերը:

Մրցույթային մասի ժյուրիի կազմում էին ՀՀ Ճապոնիայի դեսպան Յամադա Ջունը, կոմպոզիտոր, երաժշտագետ եւ երաժշտական պրոդյուսեր Շուշան Սարգսյանը, միջազգային մրցույթի դափնեկիր, «Նաղաշ» անսամբլի մենակատար Տաթեւիկ Մովսեսյանը եւ «ԱլտերնատիՎ» ռոք խմբի վոկալիստ, "X factor" եւ «Դեպի Եվրատեսիլ» նախագծերի մասնակից Սարգիս Բուռնազյանը:

Մրցույթ-փառատոնի մասնակիցները 11-ն էին, որոնք հանդիսատեսին եւ ժյուրիի դատին  ներկայացրեցին ճապոնական երգեր, երաժշտություն՝ գործիքային կատարմամբ եւ պարեր:

Մրցույթի արդյունքում երրորդ հորիզոնականը կիսեցին երկու մասնակից՝ Մարինա Ղազանջյանը «Sweet memories»  երգով եւ Անահիտ Պարսեգովան «Տագետայի օրորոցայինը (Takeda no komori uta)» օրորոցայինով: Երկրորդ տեղում էր Դիանա Շահվերդյանը «Կյանքի անունը(Inochi no namae)»  երգով: Իսկ հաղթող ճանաչվեց Մարիա Բարսեղյանը «Ուրբաթօրյա բարի լույս (Kinyoubi no ohayou)» պարային կատարումով:

Բոլոր մասնակիցները ստացան պատվոգրեր եւ նվերներ:

Փառատոնը հագեցած էր նաեւ անակնկալ ելույթներով՝ հատուկ հյուրերի կատարմամբ: Նախ ելույթ ունեցան «Հայ լաո» դուետը՝ Տիգրան եւ Վարդան Թադեւոսյանները, ովքեր ներկայացրին «Կոտորածի ծաղիկներ» (Շյուրա նո հանա) եւ  «Լուսնի անապատը» (Ցուկի նո սաբակու) ստեղծագործությունները:

Այդ օրվա ժյուրիի անդամ Տաթեւիկ Մովսեսյանի կատարմամբ հնչեցին «Տագետայի օրորոցայինը (Takeda no komori uta)»  եւ «Քայլում եմ՝ վերեւ նայելով» (Ue wo muite arukou) ստեղծագործությունները, իսկ Սարգիս Բուռնազյանը ներկայացրեց «Tokyo ghoul opening»  եւ ճապոնական ONE OK ROCK ռոք խմբի «Ուր էլ որ լինես» (wherever you are) երգերը:

Ոչ մրցութային կատարումները եզրափակեցին փառատոնի հատուկ հյուրերը՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ճապոնիայի եւ այլ երկրների բեմեր նվաճած, բազմաթիվ հեղինակավոր փառատոնների մրցանակակիրներ քանոնահարուհիներ Մերի Մուսինյանը եւ Քրիստինե Ենգոյանը, ովքեր ներկայացրեցին «Սակուրա» ստեղծագործությունը, ինչպես նաեւ Ծովինար Հովհաննիսյանի հեղինակած «Էքսպրոմտը»:

Միջոցառման աջակիցներն էին՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը, հայաստանաբնակ ճապոնացի գործարար Հիրոկի Տաչիիրին, Մեդիա գրուպ կազմակերպությունը:

Տպել
Ամենաշատ