News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազի կողմից հուլիսի 17-ին վերաքննիչ բողոք է ներկայացվել ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավար Մ. Մովսիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հուլիսի 14-ի որոշման դեմ:

Հիշեցնենք, որ պաշտոնեական դիրքն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ յուրացում կատարելու, թեկնածուի կողմից միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու, ընտրողների կողմից թեկնածուի օգտին քվեարկելու համար կաշառք ստանալու առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2018թ. հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 1-ին վարչության 2-րդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար քննչական ենթակայությամբ ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների նախընտրական փուլում ընտրություններին ռեյտինգային կարգով առաջադրված պատգամավորի թեկնածուի օգտին 1.300 կողմ քվե ապահովելու նպատակով ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավար Մ. Մովսիսյանը, լինելով պատգամավորի թեկնածուի Մալիշկա համայնքում գտնվող նախընտրական շտաբի ղեկավարը, ընտրողներին ընտրակաշառքներ բաժանելու համար ստացել է 13.000.000 ՀՀ դրամ գումար եւ մեկ ձայնի համար 10.000-ական ՀՀ դրամ ընտրակաշառքներ է բաժանել համայնքի բնակիչներին: Մ. Մովսիսյանն ապահովել է 800 քվե եւ ըստ պայմանավորվածության՝ վերադարձրել է մնացած 500 քվեների համար հաշվարկված 5.000.000 ՀՀ դրամ գումարը՝ այդպիսով օժանդակելով ընտրակաշառք բաժանել:

2018թ. հուլիսի 13-ին Մ. Մովսիսյանը ձերբակալվել է, մեկ օր անց նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար:

2018թ. հուլիսի 14-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդությունը է ներկայացվել Մ. Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդություն հարուցելու մասին, որը մերժվել է՝ կալանավորման հիմքերի անբավարարության պատճառաբանությամբ:

Քրեական գործի նախաքննության օրինականության նատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի այս որոշման դեմ բերվել է վերաքննիչ բողոք, որն ընդունվել է վարույթ:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարել էր, որ խոսքը ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանի օգտին ընտրակաշառք բաժանելու մասին է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամասիայի ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում
Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Գտաշեն...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 4 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից…
«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ...
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցվել
Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով...
Աշտարակում գողացված ավտոմեքենան հայտնաբերվել է Փարաքարում
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական...
Ամենաշատ