News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հասարակական կազմակերպությունները գոյատեւում են իրենց անդամների հաշվին, եւ նրանք են որոշում՝ ինչպիսին պետք է լինի կազմակերպությունը: Այս մասին հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Ըստ որում՝ նա նշեց, որ այս կազմակերպությունները նաեւ մրցակիցներ ունեն, որոնց անդամներն իրենց կազմակերպություններն են ստեղծում: «Աստված նրանց հետ: Ես չեմ ցանկանում նրանց փոխարեն լուծել: Կան լավ գրողներ, սակայն նրանք մեր կազմակերպության անդամ չեն, դա նրանց ընտրությունն է: Սակայն ինչ վերաբերում է գրական կազմակերպությանը, ապա այն ստեղծվում է եւ աշխատանքի մեթոդները որոշում իր անդամների կողմից»,- շեշտեց Միլիտոնյանը:

Նա կոչ արեց կազմակերպություններն ու նրանց ղեկավարներին գնահատել ըստ նրանց աշխատանքի եւ իրականացրած գործերի, այլ ոչ թե տարբեր կարգի բամբասանքներին ականջալուր լինելու: Դրանից բացի, Գրողների միության նախագահը նշեց, որ իրենց կազմակերպությունը պետության կողմից ֆինանսական աջակցություն չի ստանում եւ բացարձակապես ինքնավար է գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ