News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այն ժամանակ, երբ ընտրությունները տեղի էին ունենում համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով, որպես կանոն մեծամասնական ընտրակարգով ընտրվում էին մարդիկ, որոնք գրեթե ոչ մի կապ չունեին քաղաքականության հետ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, ԱԺ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ նշեց վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

Նա հիշեցրեց, որ այդ ընտրակարգի պարագայում, մեծամասնական ընտրակարգով ընտրվում էին իշխող ուժի կամ կոալիցիայի ներկայացուցիչները, ընդ որում, այդ ընտրությունների արդյունքներով, իշխող ուժը համամասնական ընտրակարգով ոչ միայն 50 տոկոսից, այլեւ անգամ 40 տոկոսից քիչ ձայն էր հավաքում, պակասը լրացնում էին մեծամասնականով ընտրված անձինք:

«Իսկ արդեն 2017 թվականի ընտրություններում ՀՀԿ-ն իր պատմության մեջ առաջին անգամ հավաքեց 50 տոկոսից ավելի ձայն: Ընդ որում, տեղամասերում վերահսկողության առումով դրանք առավել հաջողված ընտրություններն էին:  Մենք չենք կարող ասել, որ նկարչության արդյունքում էր դա ձեւավորվել: Հիմա այլեւս կարիք չկա հիմնավորելու, որ այդ կուսակցությունը չուներ այդ բարձր հեղինակությունը, որն ստացել է ընտրություններում:

Պարզապես ռեյտինգային ընտրակարգի շնորհիվ ՀՀԿ-ն ստացել է ձայներ հետեւյալ սխեմայով. մարդկանց որոշման կայացումը հիմնված էր ոչ թե քաղաքական ծրագրերի, այլ անձանց վրա: մարդիկ քվեարկում էին իրենց թաղի լավ տղային, հորեղբոր գործատուին, մեկին, ով իրենց ընտրակաշառք է բաժանել կամ ճնշել է: Դրանց կարելի է անվանել «լոկալ ֆեոդալներ»: Քանի որ այդ ֆեոդալները ՀՀԿ-ից էին, այդ ձայները գնացին այդ ուժին: Ընդ որում, այդ ֆեոդալները ոչ ելույթ են ունեցել ԱԺ-ում, ոչ էլ իրենց տարածքների խնդիրներն են բարձրացնել»,-ընդգծեց նա:

Իոաննիսյանը համոզմունք հայտնեց, որ ռեյտինգային ընտրակարգը, լինի համապետական, թե տարածքային, իր մեջ ռիսկ ունի, որ մարդիկ քվեարկելու են անձին, ոչ թե քաղաքական ուժին. «Եթե նախկինում ինչ-որ մեկն առաջադրվում էր Մալաթիա-Սեբաստիա համայնքում եւ ստանում էր ռեկորդային թվով ձայներ, կապ չունենալով պատգամավորական գործունեության հետ: Հետո ընտրատարածքը մեծացավ, իր մեջ ներառեց նաեւ Շենգավիթը, սակայն դա չխանգարեց, որ Մալաթիա-Սեբաստայի ֆեոդալը ստանա իր ռեկորդային թվով ձայները: Եթե ընտրական տարածքը ներառի ամբողջ հանրապետությունը, միեւնույն է, դա չի խոչընդոտի, որ այդ անձը իր տարածքում ձայներ բերի իրեն եւ իրենով նաեւ կուսակցությանը: Խոսքը մեկ անձի մասին չէ, նա ընդամենը «ֆեոդալի» օրինակ է:

Սրա արդյունքում անցած ԱԺ ընտրություններն անցան ապաքաղաքական մթնոլորտում եւ ավելի շատ հիշեցնում էին շուկայական հարաբերություններ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ