News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարության հուլիսի 10-ի նիստում ընդունվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի կիրարկումն ապահովող  «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու, խորհրդի ձեւավորման կարգը եւ գործառույթները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:

Վերոհիշյալ որոշման համաձայն՝ մեկամսյա ժամկետում պետք է ձեւավորվի Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անհատական կազմը, որում ընդգրկվելու են նաեւ ներկայացուցիչներ հասարակական կազմակերպություններից։ Անդամագրվելու հայտ կարող են ներկայացնել առնվազն վերջին երեք տարիների ընթացքում ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտներում  գործունեություն ծավալող կազմակերպությունները։ Այդ կապակցությամբ կոչ ենք անում ոլորտում աշխատող կառույցներին մինչեւ հունիսի 29-ը ներառյալ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել թեկնածություն՝ խորհրդի կազմում ընդգրկելու նպատակով։

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային նամակ [email protected]  հասցեին՝ որպես վերնագիր նշելով «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ» բառակապակցությունը։ Անհրաժեշտ է նամակում ամփոփ ներկայացնել կազմակերպությունը, կառույցի կողմից ներկայացվող թեկնածուին եւ կոնտակտային տվյալներ՝ կցելով նաեւ ՀԿ-ի կանոնադրությունը։  Հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվելու է առավել փորձաշատ կառույցներին։ Մանրամասների համար կարող եք զանգահարել ԱՍՀՆ ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության կանանց հիմնահարցերի բաժին 56-53-21 հեռախոսահամարով։

Տպել
Ամենաշատ