News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Եթե անցնում ենք մրցակցային ընտրությունների, ապա կուսակցությունները շահագրգռված են իրենց ցուցակներում ընդգրկել այնպիսի անձանց, որոնք ձայն կբերեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, ԱԺ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ նշեց վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

«Եթե որեւէ կուսակցություն հանդես գա միայն երեւանցիներից կազմված ցուցակով, մրցակից քաղաքական ուժն էլ կարող է հանդես գալ ցուցակով, որտեղ շատ կլինեն մարզերի թեկնածուները եւ մարզերի բնակիչներն էլ կասեն՝ դե երեւանցիները զզվացրեցին, ես կքվեարկեմ այն ուժին, որտեղ մարզերից մարդիկ կան:

Այսինքն կուսակցությունները շահագրգռված են լինելու, որ մարզերից անձինք լինեն իրենց ցուցակներում: Կուսակցությունը նաեւ շահագրգռված է լինելու ցուցակում ընդգրկել հեղինակություն ունեցող անձանց, որ շատ ձայն հավաքի: Այսինքն կուսակցության ներքին ժողովրդավարության հարցը այս ձեւով կարգավորվում է»,-հայտարարեց Իոաննիսյանը:

Անդրադառնալով բաց ցուցակներով համասնական ընտրակարգին, Իոաննիսյանն ասաց, որ կուսակցությունները կարող են ներկայացնել մինչեւ 300 հոգանոց ցուցակներ, ու եթե անգամ դրանց կեսն են ռեյտինգային, ապա ամեն ուժ ունենալու է առնվազն 150 թեկնածու. «Դուք պատկերացնո՞ւմ եք այդ քվեաթերթիկի տեսքը: Դա լավաշ է լինելու: Կամ պատկերացնո՞ւմ եք այն ծրարի տեսքը, որտեղ պետք է տեղավորվի այդ «լավաշը»: Եթե անգամ մարդկանց ունունների փոխարեն թվեր են լինելու, դա էլ այլ խնդիրներ է առաջ բերելու: Մեր հանձնաժողովն այն որոշմանն է, որ պետք է ընդհանրապես հրաժարվել գրիչի կիրառումից: պարզ, փակ ցուցակներով համամանսական համակարգը թույլ է տալիս հրաժարվել գրիչից: Ընտրողը իր նախընտրած ցուցակը, առանց նշում անելու, դնում է ծրարի մեջ եւ կատարում իր ընտրությունը: Մենք ձերբազատվում ենք տարբեր գույնի գրիչներից»:

Ինչ վերաբերում է տարածքային ցուցակներին, Իոաննիսյանն ասաց, որ Հայաստանը փոքր երկիր է եւ մեղրեցու եւ տավուշցու շահերը էապես շատ չեն տարբերվում իրարից, պետք չի մասնատել երկիրը: Էս երկիրը առանց այդ էլ շատ է բաժանված, պետք չի ավելի շատ մասնատել:

Հարցին, թե արդյոք կառավարությունը պատրաստ է ընտրակարգի մոդելի հարցում զիջման գնալ այլ ուժերի հետ, թե մինչեւ վերջ պնդելու է փակ ցուցակներով համամասնականի մոդելը, Իոաննիսյանը պատասխանեց. «Եթե մենք քննարկումների համար բաց չլինեինք, մենք չէինք գա այստեղ: Մենք այստեղ ենք քննարկումների առջեւ: Ես չեմ բացառում, որ մենք լսենք այնպիսի փաստարկներ, որ փոխենք մեր տեսակետը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ