News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի միջեւ տեղի ունեցած հեռակա «փոխհրաձգությանը»:

Աշոտյանն այս առնչությամբ, Facebook-ի իր էջում գրել է.

«Հայաստան-ԵՄ. Նեղանալ չի կարելի՝ ներսի եւ դրսի հաղորդակցման լեզուն եւ մշակույթը տարբեր են:

Հարգանքով հանդերձ, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գնահատականներն ավելի լայն շրջանակ պետք է ընդգրկեն, քան պարզապես Նիկոլ Փաշինյան - Պյոտր Սվիտալսկի փոխհրաձգությունը:

Առհասարակ երկու պատճառով ճիշտ չեմ համարում դիվանագիտական կուլուարներից աշխատանքային կնճռոտ հարցերի տեղափուխումը հանրային հարթակ: Առաջինը՝ դա վկայում է բանակցային գործընթացների տապալման մասին, եւ երկրորդը՝ դա քիչ է նպաստում բուն հարցի լուծմանը:

Ավելին, կառավարությունը երկու կարեւոր բացթողում արեց այս ընթացքում: Նախ, չընդունեց իմ առաջարկությունը եւ CEPA-ն չներառեց նոր կառավարության ծրագրում, զրկվելով ԵՄ-ին հստակ եւ ուժեղ ազդակ ուղարկելու շանսից, իսկ հետո՝ Բրյուսել կատարած այցը չկապիտալիզացրեց Վիզաների Ազատականացման երկխոսությունը հստակ ժամկետում սկսելու խոստումով, ինչը գումար չէր պահանջում եւ ամբողջությամբ հնարավոր էր քաղաքական որոշման շրջանակներում՝ հաշվի առնելով իշխանափոխությունից հետո որոշակի հետաքրքրությունը Հայաստանի նոր ղեկավարության հանդեպ:

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը իր աշխարհաքաղաքական դիրքավորումը չպիտի փոխի եւ ԵՄ-ի հետ հարաբերություններում բեկումնային զարգացումները չպետք է շաղկապված լինեն մեր անդամության հետ ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում:

Ուստի հաջողության պատմությունը շարունակելու համար ոչ թե հնչեղ եւ ռեզոնանսային հայտարարություններ են պետք, այլ հստակ աշխատանք հետեւյալ ուղղություններով:

1. Առավելագույն արդյունավետությամբ աշխատացնել երկու ամիս ուշացումով ստեղծված եւ CEPA-ի իրականացման համար պատասխանատու միջգերետեսչական հանձնաժողովը:

2. Հայաստանում տեղի ունեցող գործընթացները ներքին լսարանի համար հռչակելով ժողովրդավարական, դրսի լսարանին պետք է ցույց տալ հստակ աշխատանք: Նույն հակակոռուպցիոն պայքարը, որ դարձել է ներքաղաքական դրոշակ, շատ հեռու է ինստիտուցիոնալ լինելուց, խորքային չէ իր մեխանզիմների մեջ, սելեկտիվ է, կանխարգելիչ չէ, եւ եվրոպացիների աչքերում երկարաժամկետ էֆեկտ ունենալ չի կարող:

3. Ծանր եւ ամենօրյա ջանքեր են պետք, որպեսզի տեսանելի եւ շոշափելի արդյունքներով կյանքի կոչել նաեւ ԵՄ-ի MORE for MORE սկզբունքը: Ինչպես նախկինում էին ասում, պետք է գերակատարել բարեփոխումների պլանը, հստակ եւ չափելի արդյունքների հիման վրա զուգահեռ աշխատելով աջակցության ծավալների մեծացման ուղղությամբ: Այն ինչ այս պահի դրությամբ Հայաստանի կառավարությունը CEPA-ի կիրարկման գործողությունների ծրագիր անգամ չունի:

4. Եվ վերջապես, պետք է լավ իմանալ ԵՄ-ի ֆինանսական մեխանիզմների եւ ինստիտուտների մասին: Այս ժամանակահատվածում Բրյուսելում ակտիվորեն քննարկվում է 2021-2028 թթ. Բյուջետային պլանավորման եւ նոր ֆինանսական գործիքների ներմուծման նախագիծը: Հայաստանի պատշաճ տեղն այդ շարջանակներում պետք է սկսել ապահովել արդեն այսօրվանից:

Հ.Գ. Նեղացածի կեցվածք ընդունել չի կարելի, պետք է հստակ գիտակցել, որ ներսի եւ դրսի հացորդակցման լեզուն եւ մշակույթը տարբեր են, իսկ աշխատանքն էլ գնահատվում է ոչ թե խոստումներով, այլ հստակ արդյունքներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ