News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Պետք է սպասել, որ կառավարությունը կրճատի Երեւանի ավագանու լիազորությունների ժամկետը. Մինչ այդ կլինեն քննարկումներ եւ որոշում կլինի, թե ինչպես կմասնակցենք արտահերթ ընտրություններին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա նկատեց, որ տարբերակները շատ են, «Ելք»-ը կարող է գնալ եւ միասնական դաշինքով, եւ առանձին-առանձին. «Երկու պարագայում էլ ես հնարավորություններ տեսնում եմ: Կլինի որոշում, կտեղեկացնենք»:

Նա ասաց, որ իր համար նախընտրելի է, որ «Ելք»-ը դաշինքով մասնակցի ավագանու ընտրություններին, որ ֆորմատը պահպանվի: «Դա բոլորիցս է կախված, բոլորով պետք է գանք կոնսենսուսի եւ որոշում կայացնենք»:

Մարուքյանը նաեւ տեղեկացրեց, որ եթե դաշինքով չմասնակցեն, ապա «Լուսավոր Հայաստանն» անպայման առանձին կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին. «Բնականաբար ապագա համագործակցության տեսլականով: մոտակա շաբաթվա ընթացքում կլինի քննարկումը եւ կլինի որոշումը»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Տարոն Մարգարյանը քաղաքապետի պաշտոնից հրաժարվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով, Մարուքյանը պատասխանեց, որ հրաժարականից հետո Փաշինյանի հետ չի հանդիպել եւ տեղյակ չէ. «Քանի որ հրապարակային նման հորդոր չկա, ես ոչինչ չեմ կարող ասել»:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետ։ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին: Դրանից հետո Երեւանի ավագանին չի կարողացել իր կազմից քաղաքապետ։ ընտրել, եւ աըստ ամենայնի, տեղի են ունենալու Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ