News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կիեւի կենտրոնում անցորդները լապտերի հենասյան վրա պիթոն են հայտնաբերել, «Ֆեյսբուքի» իր էջում հայտնում է Կիեւում կենդանիների փրկության խումբը:

Ըստ հրապարակման՝ օձին նկատած անցորդները օգնություն են կանչել: Տեղ հասած փրկարարին հաջողվել է փոխագուցավոր ձողի միջոցով լապտերի վրայից հանել 2-մետրանոց վագրային պիթոնին:

Նշվում է, որ օձին ժամանակավորապես կպահի մասնավոր մասնագետը:

Կենդանիների փրկության խմբից խոստացել են պիթոնին վերադարձնել սեփականատիրոջը, եթե նա կարողանա փաստաթղթեր ներկայացնել, որոնք կհաստատեն, որ պիթոնն իրեն է պատկանում, եւ եթե կենդանու տերը պարզաբանի, թե ինչպես է իր ձեռնասունը հայտնվել լապտերի հենասյան վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ