News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Քանի որ ես գործադիր իշխանության մեջ չեմ, չգիտեմ, թե ԵՄ-ի հետ ինչ «action plan» է քննարկվում. Խոսքն այն պլանի մասին է, որով Հայաստանը պետք է ֆինանսավորում ստանար եւ դա ինչ ուղղություններով պետք է ծախսվեր: Այս մասին, այսօր՝ հուլիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով. «Ես գիտեմ, որ բոլոր ուղղություններով կա ԵՄ-ի միանշանակ աջակցությունը»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցին, Մարուքյանը համոզմունք հայտնեց, որ այդ այցը կկապիտալիզացվի. «ԵՄ աջակցությունը շատ կարեւոր է լինելու թե սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված, թե բարեփոխումների, որոնք պետք է իրականացնենք մեր երկրում»:

Անդրադառնալով Փաշինյան-Սվիտալսկի «փոխհրաձգությանը», երբ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵՄ-ի կողմից բացի հաճոյախոսություններից, այլ բան չի փոխվել, ինչին ի պատասխան Սվիտալսկին արձագանքել էր, որ եթե ԵՄ-ի հանդեպ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել, ինչու է Հայաստանն ակնկալում, որ ԵՄ վերաբերմունքը պետք է փոխվի, Մարուքյանն ասաց. «Ես չեմ հասցրել հետեւել պարոն Սվիտալսկիի ասուլիսին, չեմ կարող միանգամից ասել: Ամեն դեպքում, կարծում եմ՝ բավականին ներկայացուցչական այց է եղել Բրյուսել, բավականին լուրջ հանդիպումներ են եղել, բայց դրանց խութերին մենք ծանոթ չենք»:

Դիտարկմանը, որ Փաշինյանը հայտարարել է, որ չեն հալվելու ԵՄ-ի հաճոյախոսություններից, «Ելք»-ի պատգամավորն ընդգծեց. «Չեմ կարծում, որ հաճոյախոսության կամ հալվելու բան կա: Ես հասկանում եմ հետեւյալը. ԵՄ-ն շատ ջերմ ողջույններով է ընդունել Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները: Մյուս կողմից Փաշինյանի մտահոգությունն այն է, որ մենք ակնկալում ենք կոնկրետ քայլեր: Հիմա այդ կոնկրետ քայլերի հետ կապված կա 160 մլն եվրոյի ծրագիրը, որը նախկին իշխանությունների ժամանակ եղել է խոստումը, հիմա պետք է թարմացնել, չի բացառվում նաեւ մեծացնել: Ես այդ հնարավորությունները տեսնում եմ: Բայց այդ մեծացման տակ պետք է դնել կոնկրետ ծրագրեր:

Հայաստանի պարագայում ԵՄ աջակցությունը կարեւոր է եղել եւ մնում է: Հայաստանը ասոցացման համաձայնագիր է մերժել, կարող էին նաեւ մեզ հետ ավելի սառը հարաբերություններ ունենալ»:

Ինչ վերաբերում է Սվիտալսկիի հայտարարությանը, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի փոխվել, այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանն ակնկալում, որ պետք է ԵՄ քաղաքականությունը Հայաստանի հանդեպ փոխվի, Մարուքյանն արձագանքեց. «Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը չի փոխվել, և դա նորություն չէ: Այստեղ ոչ մի «սըրփրայզ» չկա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ