News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) դատավճիռ կայացրել Քրիստոս Փրկչի տաճարում Pussy Riot խմբի անդամների կողմից անցկացված ակցիայի գործով: Այս մասին հաղորդվում է  կայքում հրապարակված դատարանի որոշման մեջ, փոխանցում է «Գազետա»-ն:

Դատարանի որոշմամբ՝ Մարիա Ալյոխինան եւ Նադեժդա Տոլոկոննիկովան պետք է յուրաքանչյուրը 16 հազար եվրո փոխհատուցում կստանան, իսկ Եկատերինա Սամուցեւիչը՝ 5000 եվրո: Կփոխհատուցվեն նաև ակտիվիստների դատական ծախսերը՝ 11.760 եվրոյի չափով:

Մարիա Ալյոխինան, որը երկու տարի ազատազրկման էր դատապարտվել Քրիստոս Փրկչի տաճարում պանկ աղոթքի համար, ազատ էր արձակվել Ռուսաստանի սահմանադրության 20-ամյակի կապակցությամբ հայտարարված նախագահական համաներման շնորհիվ: Ավելի ուշ ազատ էր արձակվել նաեւ խմբի մյուս անդամը՝ Նադեժդա Տոլոկոննիկովան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ