News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի խափանում տրանսատլանտյան դաշինքի հզորությունը: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի մամուլի քարտուղարը, հայտնում է Reuters-ը:

Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը բացասական պատասխան է տվել երկու երկրների նախագահների հանդիպումից հետո ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների միջեւ միության համար հնարավոր սպառնալիքի առաջացման մասին հարցին:

Ավելի վաղ Մեյը նշել էր, որ երկարաժամկետ հեռանկարում Մեծ Բրիտանիան կձգտի Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերությունների հաստատմանը:

Երկուշաբթի Հելսինկիում նախագահական պալատում տեղի է ունեցել ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Մինչ այդ նրանք հանդիպել էին 2 անգամ՝ անցյալ տարվա հուլիսին եւ նոյեմբերին խոշոր միջազգային միջոցառումների ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news