News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 20
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 17.07.2018թ.-ին Ա. Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, ոստիկանության մեկ այլ ծառայողի` Ս. Թ.-ի հետ խոչընդոտել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը:

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, 2018 թվականի ապրիլի 19-ին ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենքի հարակից տարածքում հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանության աշխատակիցները, այդ թվում` օպերլիազորներ Ա. Թ.-ն եւ Ս. Թ.-ն:

Վերջիններս, նկատելով, որ լրագրող Տ. Մուրադյանը տեսախցիկի միջոցով լուսաբանում է ինչպես տվյալ վայրում բողոքի զանգվածային ակցիաներ իրականացնող քաղաքացիների եւ ոստիկանության ծառայողների, այնպես էլ իրենց գործողությունների ընթացքը, տեսախցիկի տիրույթում չհայտնվելու, ինչպես նաեւ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ մոտեցել են Տ. Մուրադյանին: Ս. Թ.-ն հարվածել է վերջինիս կրծքավանդակին, այնուհետեւ, անտեսելով լրագրող լինելու մասին նրա հավաստիացումները եւ լրագրող հանդիսանալու հանգամանքը հաստատող վկայականի առկայությունը, Ա. Թ.-ի հետ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` ոտքերով եւ ձեռքերով հարվածներ են հասցրել Տ. Մուրադյանի մարմնի տարբեր մասերին, նրան պատճառել մարմնական վնասվածքներ:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար 14.06.2018թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք էր առաջադրվել նաեւ ոստիկան Ս. Թ.-ին:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայում Black Hawk ուղղաթիռի վթարի հետեւանքով չորս զինծառայող է զոհվել
Դեպքը տեղի է ունեցել Կաուկա նահանգում․․․
Հնդկաստանում ուղեւորներով ավտոբուսը կամրջից ընկել է գետը
Նախնական վարկածով՝ վարորդը ճանապարհի դժվարանցանելի հատվածում կորցրել է կառավարումը․․․
Մադրիդում միգրանտների փախուստի փորձ կատարելիս 11 մարդ վնասվածքներ է ստացել
Վնասվածքներ են ստացել 10 սպաներ եւ մեկ միգրանտ…
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող 28–ամյա երիտասարդը հայտնաբերվեց
Սրապիոն Ա.-ն ներկայացվել է հետախուզման նախաձեռնողին...
Ազատամուտի համայնքի ղեկավարին նոր մեղադրանք առաջադրվեց
ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում հարուցվել էր մեկ այլ քրեական գործ...
Նոր-Նորքում հափշտակել է կնոջ ձեռքի պայուսակն ու դիմել փախուստի. 25–ամյա երիտասարդը ձերբակալվել է
Գայի պողոտայի և Խուդյակովի փողոցի խաչմերուկից բերման ենթարկեցին 25-ամյա Մասիս Ն.-ին...
Ամենաշատ
Partner news