News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Տոնոյանն ու դեսպան Էրլուն նշել են հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակը համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում նաև պաշտպանական բնագավառում: Երկուստեք կարևորվել է համագործակցության զարգացման համար առկա ներուժի լիարժեք իրացումը:

Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների շուրջ:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ