News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մշակույթի նախարարությունը պատրաստվում է ստեղծել նախարարին կից խորհուրդ, որում ներգրավված կլինեն մշակույթի, արվեստի ոլորտում գործունեություն ծավալող մարդիկ, որոնք կարող են բարձրաձայնել տվյալ ոլորտում առկա խնդիրները։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞առանց մշակույթի» թեմայով քննարկմանը հայտարարեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։

«Մշակույթի նախարարության այն վարչությունները, որոնք տարիներ շարունակ աշխատել են տարբեր ուղղություններով,  բայց անմիջապես գործունեություն չեն ծավալում մշակույթի,արվեստի տվյալ ոլորտում, շատ մեծ խնդիր կարող է առաջանալ մշակույթի ոլորտում գործունեություն ծավալող անձանց համար։ Մենք որդեգրել ենք մի մոտեցում, որը կարող է լուծում լինել։ Մասնավորապես, պետք է ստեղծվի այնպիսի մի մարմին, որը նախարարությանը կից, բայց անկախ նախարարի ր քաղաքական իրավիճակի փոփոխությունից պետք է հստակ պատկերացում ունենա մշակույթի ոլորտների զարգացման առումով։ Ընդհանուր քաղաքականությունը էլի ներկայացնում է Մշակույթի նախարարությունը, բայց ռազմավարական ուղղությունները տվյալ ոլորտում գործունեություն ծավալող մարդկանց հետ համատեղ պետք է մշակվեն։ Այդ է պատճառը, որ նախաձեռնել ենք նախարարին կից խորհրդի ստեղծում, որտեղ պետք է ներգրավված լինել բոլոր ոլորտներից անձինք, պարտադիր պայման է, որ գործունեություն ծավալեն իրենց ոլորտում, որ ամիջականորեն առնչվեն այդ խնդիրներին»,-ներկայացրեց նա։

Նախարարը հավելեց նաեւ, որ նախարարությունը որակական խնդիր է դնում․ «Մրցակցությունը որակական առումով եմ նշում, այսօր չունենք գրաքննադատի ինստիտուտ։ Այսօր հեռուստաեթերից տեսնում ենք ամեն ինչ, արվեստագետներն ամեն մեկն իր կարծիքը հայտնում է, բայց դա ինստիտուցիոնալ ձեւակերպում չի ստանում։ Այս կառույցը կարող է որակական նշաձող սահմանել»։

Նա նաեւ նկատեց, որ բովանդակային թելադրանք նախարարությունից չի կարող լինել, արվեստագետը պետք է ազատ լինի, պետպատվերներ չեն կարող լինել։

Նկատառմանը, որ հասարակական խորհուրդ արդեն կա նախարարությանը կից, որի անդամները նախարարին մտերիմ մարդիկ, Մակունցը շեշտեց, որ շատ բաներ են եղել նախորդ կառավարությունների օրոք, որոնք հիմա տեղ չեն կարող ունենալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ