News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մշակույթի նախարարությունը փաստի առաջ է կանգնել Արամ Մանուկյանի արձանի տեղադրման հետ կապված։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին «Հեղափոխություն մշակույթո՞վ, թե՞առանց մշակույթի» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։

«Նախորդ կառավարությունից մեծ ժառանգություն ունենք։ Մենք փաստի առաջ են կանգնել, քանի որ արձանի տեղադրումը մշակույթի նախարարության կարծիքի բացակայության պայմաններում է տեղի ունեցել: Գուցե պատճառն այն է եղել, որ այն նախատեսված է եղել տեղադրել պատմամշակութային հուշարձանի պահպանության գոտում, եւ իրենք նախապես իմացել են, որ Մշակույթի նախարարությունը չի տա դրական եզրակացություն»,- նշեց նա:

Նախարարը նաեւ հավելեց, որ կարող է ընդամենը ենթադրություն անել, քանի որ խոսքը նախորդ կառավարության մասին է. «Չնայած կան լուրեր, որ բանավոր պայմանավորվածություն եղել է»:

Այս առնչությամբ նախարարության հետագա քայլերի մասին խոսելով՝ Մակունցն ասաց. «Մենք այլընտրանքային առաջարկներ ենք ներկայացնելու քաղաքապետարան, թե որտեղ կարող է տեղադրված լինել արձանը»:

Հավելենք, որ Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի բացումը, ամեն դեպքում, տեղի է ունեցել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ