News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գնահատել է Բրյուսել եւ Հելսինկի կատարած այցերը։

«Ես ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչների հետ հրաշալի հանդիպում ունեցա։ Նրանք իմ շնորհիվ վճարել են 33 մլրդ դոլարով ավելի եւ կվճարեն միլիարդավոր դոլարով ավելի մոտ ապագայում։ ՆԱՏՕ-ն թույլ էր, բայց հիմա ավելի ուժեղ է դարձել (ինչը վատ է ՌԴ-ի համար)։ Լրատվամիջոցները գրել են, որ ես կոպիտ էի առաջնորդների հետ՝ չհիշելով փողերի մասին»,-նշել է նա իր թվիթերյան էջում։

Նա նաեւ անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը․ «Այն նույն ժամանակ, երբ ես հրաշալի հանդիպում ունեցա ՆԱՏՕ-ում եւ հսկայական գումարներ հավաքեցի, հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ էլ ավելի լավ անցավ։ Ցավոք, դրա մասին չի հաղորդվում։ Ֆեյքային նորությունները խենթանում են»։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ