News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2018 թվականի հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ՊԵԿ հետաքննության վարչություն է ստացվել քաղաքացի Մեխակ Գաբրիելյանի դիմումը՝ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից 2011-2013 թվականների ընթացքում «Գոլդեն Ֆիլդ» ՍՊ ընկերության նկատմամբ իրականացրած ապօրինի հետապնդումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մասնավորապես, ըստ դիմումատուի` պաշտոնատար անձանց կողմից ընկերության նկատմամբ առանց բավարար հիմքերի հարուցվել է վարչական վարույթ եւ նշանակվել է 550 միլիոն դրամ գումարի չափով տուգանք, այնուհետեւ արգելափակվել են ընկերության ներմուծումներն ու արտահանումները:

Ապօրինի գործողությունների արդյունքում, ըստ դիմումատուի, «Գոլդեն Ֆիլդ» ընկերությանը պատճառվել է շուրջ 64 միլիոն դոլար գումարի գույքային վնաս:

Հանցագործության մասին առերեւույթ տվյալներ պարունակող հիշյալ հաղորդումը եւ ՊԵԿ հետաքննության վարչությունում առկա՝ դիմումին վերաբերող փաստաթղթերը 2018 թվականի հուլիսի 17-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու նպատակով:

Տպել
Ամենաշատ