News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում բիզնեսի ավտոմատացմանը խանգարում է էժան աշխատուժը եւ շուկայական մրցակցության ցածր մակարդակը։ Այսպիսի տեսակետ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է 4PlP ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Հայկ Ավդիշյանը Երեւանում կայացած բիզնեսի ավտոմատացման առաջին BeAutomated 2018 ցուցահանդեսի ժամանակ։

Նրա խոսքով, հայկական ընկերությունները հեշտությամբ չեն գնում նորարարական լուծումների եւ բիզնես գործընթացների ավտոմատացման ներդրմանը, քանի որ նրանք ստիպված չեն աշխատել դաժան մրցակցային պայմաններում եւ տնտեսել կադրերի վրա, նրանք այստեղ այսպես թե այնպս էժան են։

«Նորույթներ պետք են բիզնեսին, երբ այն խնդիր ունի լինել լավագույնը, որ նվաճի շուկան, իսկ մեզ մոտ համարյա բոլոր ոլորտներում աշխատում են արդեն կայացած ընկերություններ, չունեն լուրջ մրցակիցներ։ Մեր ինչի՞ն է պետք ավտոմատացումը, եթե այդպես էլ ամեն ինչ աշխատում է, մտածում են նրանք»,-նշել է ընկերության ղեկավարը։

Նա նաեւ նկատեց, որ բիզնեսի ավտոմատացման ծառայությունները բավականին թանկ արժեն, եւ հայկական ընկերությունները նախընտրում են ուսնակին ամբողջ աշխատանքի համար վճարել 60 հազար ամսական, քան մի քանի հազար դոլար աութսորսինգի համար։

«Այնուամենայնիվ, Հայաստանում բիզնես գործընթացների ավտոմատացման առումով կան որոշ տեղաշարժեր, ընկերությունները աստիճանաբար սկսում են հասկանալ, որ դրանով կարելի է խնայել ծախսերի եւ աշխատուժի վրա»,-նշեց Հայկ Ավդիշյանը։

4PlP ընկերությունը մասնագիտացված է արհեստական ինտելեկտի ներդրման եւ բիզնեսի ավտոմատացման ոլորտում Data Science-ի մեջ։ Հայկ Ավդիշյանը ղեկավարում է նաեւ ITService ընկերությունը, որը մասնագիտացված է ցանկացած բիզնեսի ՏՏ կառույցների սպասարկման մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ