News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Վարչապետն ու ՀՀ առաջին նախագահը կառավարական առանձնատանը հանդիպել են: Նիկոլ Փաշինյան-Լեւոն Տեր-Պետրոսյան զրույցի մասին հայտնել են կառավարությունից: Տեղեկատվությունն այնքան էլ շատ չէ: «Առաջին նախագահն իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջեւ ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ, քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր». միայն այսքանը: Նշվում է նաեւ, որ հանդիպումը նախաձեռնել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Դավիթ Տոնոյանի որդին զինծառայության է մեկնել: Այս մասին հայտնեցին պաշտպանության նախարարության մեր աղբյուրները: Էդգար Տոնոյանը սահմանված կարգով վիճակահանության է մասնակցել եւ մեկնել Արցախ: Օրերս ծառայության մեկնեց նաեւ վարչապետի որդին. նա նույնպես Արցախում է ծառայելու: Աշոտ Փաշինյանի զորակոչի օրն առաջացած իրարանցումը զայրացրել էր Դավիթ Տոնոյանին, եւ պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ իր որդու զորակոչվելու շուրջ աղմուկ եւ իրարանցում թույլ չի տալու:

Երեւանի ավագանին երեկ չկարողացավ իր կազմից քաղաքապետ ընտրել, եւ հիմա քաղաքական ուժերը պետք է պատրաստվեն ավագանու արտահերթ ընտրությունների: Գործող ավագանուց, հիշեցնենք, թեկնածու էր առաջադրել միայն «Երկիր Ծիրանին»՝ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: Միայն այս խմբակցության անդամներն էլ ներկայացել էին ավագանու նիստին: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողներին ասել է՝ ավագանու ընտրություններին մասնակցության ձեւաչափի հարցով դաշինքում քննարկումներ դեռ չեն եղել: Մարուքյանի համար նախընտրելի է «Ելք»-ի ձեւաչափի պահպանումը, բայց եթե միասնական որոշում չկայացվի, նրա գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առանձին կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին:

Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի՝ աղմուկ հանած արձանը, ամեն դեպքում բացվեց: Արձանը տեղադրվել է Երեւանի Արամի եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանի հարեւանությամբ գտնվող տարածքում: Արձանի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արամ Մանուկյանին կոչել է մեր պատմության մեծագույն առաքյալ

Նշենք, որ բացման արարողությանը ներկա էին նաեւ հանրապետության նախագահը, ԱԺ խոսնակը, Գարեգին 2-րդ կաթողիկոսը, պաշտոնատար այլ անձինք: Չնայած արձանի տեղադրմանը՝ այդ հարցով բարձրացած աղմուկը չի հանդարտվում: Մշակույթի նախարարը շարունակում է պնդել, որ Արամ Մանուկյանի արձանի հետ կապված իրենց փաստի առաջ են կանգնեցրել, եւ հայտարարում, որ դրա տեղադրման վայրի այլընտրանքային տարբերակներ են ներկայացնելու:

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների առաջին երկկողմ բանակցությունները, վերջապես, կայացան: Միչ այս Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հանդիպել էին միայն միջազգային համաժողովների շրջանակում: Հելսինկիում կայացած բանակցությունների թեմաներից են եղել Սիրիան, Իրանը, Ղրիմի, միջուկային զենքի խնդիրը, անդրադարձ է եղել նաեւ ԱՄՆ նախագահական ընտրություններին Մոսկվայի միջամտության հարցին: Հանդիպման արդյունքներով, սակայն, երկու գերտերությունների առաջնորդները որեւէ պարտավորություն չեն ստանձնել՝ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր, նաեւ հանդիպման ամփոփիչ հաղորդագրություն չի եղել:

Փորձագետների պնդմամբ՝ այս հանդիպումն ավելի շատ ԱՄՆ-ին էր պետք, սակայն Ռուսաստանի համար նույնպես այն օգտակար էր: Վերլուծաբանները կարծում են, որ Պուտինին հաջողվեց առաջընթաց արձանագրել Մոսկվային հետաքրքրող մի շարք հարցերում: Հելսինկյան հանդիպումից գոհ է նաեւ Թրամփը. Սպիտակ տան ղեկավարն այն «երկարատեւ գործընթացի լավ սկիզբ է կոչել»:

Եվ վերջում Պուտին-Թրամփ հանդիպումից եւս մեկ ուշագրավ դրվագ. նախագահները պարտաճանաչությամբ աչքի չեն ընկել: Վլադիմիր Պուտինը հանդիպումից ուշացել է 40 րոպե, Դոնալդ Թրամփն էլ հանդիպման վայր է ժամանել դրանից եւս 20 րոպե անց:

Դոլարը շարունակում է արժեզրկվել, եվրոն՝ ամրապնդել դիրքերը: Հուլիսի 17-ին դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 563, ռուբլունը՝ 7 դրամ 69 լումա, ֆունտինը՝ 636 դրամ:

Հուլիսի 18-ին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 18-20-ը 5-7 աստիճանով կբարձրանա: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +33+35 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ