News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիան ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի բանակցությունների կազմակերպման համար շուրջ 10 մլն եվրո է ծախսել: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սիպիլյան, գրում է տեղական Karjalainen պարբերականը:

ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ վարչապետն ասել է, որ Հելսինկիում անցկացված հանդիպման ամբողջական ծախսերը դեռ հաշվարկվում են:

Ավելի վաղ Սիպիլյան ասել էր, որ գագաթնաժողովի կազմակերպումն ու անցկացումը դրական կանդրադառնան երկրի վարկանիշի վրա: «Մենք հետեւողականորեն սատարում ենք միջազգային քաղաքականության մեջ երկխոսությունը: Ահա թե ինչու է կարեւոր, որպեսզի մենք նույնպես որպես միջնորդ հանդես գանք Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների միջեւ»,- ասել է նա:

Նախօրեին էլ Ֆինլանդիայի վարչապետը Twitter-ում գրել էր, որ ֆիննական կառավարության համար պատիվ էր այս գագաթնաժողովի կազմակերպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ