News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն արձագանքել է հայկական հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող հաղորդման դեմ բողոքներին: Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

««Օդից փողն» այլևս եթերում չէ:

Երկու օր առաջ բողոքների հերթական տարափն էր այս հաղորդման վերաբերյալ: Մարդիկ պնդում էին, որ այս հաղորդման պատճառով հեռուստադիտողները մեծ պարտքեր են կուտակում, հաղորդման ձևաչափի պատճառով ստիպված են երկար ժամանակ սպասել միացման՝ այստեղից բխող բոլոր բացասական հետևանքներով:

Նախօրեին զրուցեցի Հ2 հեռուստաալիքի սեփականատեր Սամվել Մայրապետյանի հետ: Մայրապետյանը հայտնեց, որ թեև հաղորդումը հեռարձակելիս օրենք չի խախտվում, բայց քանի որ կան շատ բողոքներ, որոշում է կայացնում հանել հաղորդումը եթերից: Գովելի քայլ՝ սեփականատիրոջ կողմից»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Տպել
Ամենաշատ