Google-ը կարող է իր Android օպերացիոն համակարգի համար 3 մլրդ դոլարով տուգանվել Եվրոպայում, հաղորդում է Astera-ն:
Եվրահանձնաժողովի կարծիքով՝ ամերիկյան ընկերությունը սմարթֆոն արտադրողներին պարտավորեցնում է Google-ի ֆիրմային ծառայություններ ներբեռնել, որոնց թվում են Chrome բրաուզերը, Google Play-ը եւ Google+ որոնողական համակարգը:
Ընկերությունում արդեն նշել են, որ եվրոպացիներն իրավունք ունեն ինքնուրույն ընտրել՝ ինչից օգտվել, եւ նրանք իրականում նախընտրում են հենց Google-ի ծառայությունները: Մասնագետները նշել են, որ Google-ը կարող է տուգանվել ԱՄՆ-ի եւ Եվրամիության միջեւ ծագած առեւտրային պատերազմի ֆոնին:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Google-ը Եվրոպայում տուգանվել էր 2.4 մլրդ դոլարով՝ որոնողական համակարգերի շուկայում գերիշխանության համար: