News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 17-ին ժամը 22։10-ի սահմաններում ԳԱԶ 31 029 մակնիշի 35 QS 493 համարանիշի ավտոմեքենայի վարորդն Ամասիա-Գյումրի ավտոճանապարհի Ջրաձոր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շուրջ 60 մետր գլորվել ձորը։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Վթարի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 1-ը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Մահացածի դին ձորից դուրս են բերել փրկարարները։

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր.օր. 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի, վիրավորի ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոեքենան հաշվառված է Շիրակի Արեգնադեմ գյուղի բնակիչ, 30-ամյա Հայկ Ստեփանյանի անվամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Գերմանիայում երկու օրվա ընթացքում տեղի է ունեցել երկրորդ ծանր ավտոբուսի վթարը
Ըստ տեղեկությունների՝ 20 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, մեկը՝ ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում...
Ամենաշատ