News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հիշում եք` նախորդ ամիս ՊԵԿ-ը հանդես եկավ հայտարարությամբ` տեղեկացնելով, որ ՊՆ-ում գնումների եւ բանակաշինության ոլորտում չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, եւ այդ գործով որպես վկա հարցաքննության են հրավիրել նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:

Բացահայտված չարաշահումները վերաբերում էին 2014-2017 թվականներին: Ս. Օհանյանը Պնախարարի պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 2016թ. հոկտեմբերը, իսկ դրանից հետո` մինչեւ 2018թ. մայիսը, նախարարը ՀՀԿ ԳՄ անդամ Վիգեն Սարգսյանն էր: Ու չնայած գործն առնչվում է նաեւ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետին, սակայն ՊԵԿ-ում նրան հարցաքննության չեն հրավիրել:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես է մեկնաբանել. «Քննություն է ընթանում, չեմ կարող բացահայտել: Իսկ Ձեր մատնանշած անձի վերաբերյալ եթե չունեք տեղեկատվություն, ինչու պետք է կանչենք հարցաքննության: Չունենք որեւէ տվյալ: Ընդհանուր առմամբ, նույնիսկ մենք մեր նկատմամբ պետք է լինենք խիստ»:

Այնուամենայնիվ, զարմանալի է՝ ինչպե՞ս կարող է Վ. Սարգսյանի հետ կապված տեղեկատվություն չլինի, եթե նա մաս է կազմել կոռումպացված ռեժիմի. իրոք չարաշահումներին չի՞ առնչվել, որ անգամ վկայի կարգավիճակով չեն հարցաքննել, թե՞, այնուամենայնիվ, աշխատել է շագանակները կրակից ուրիշի ձեռքով հանելու մեթոդով:

Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին, այդպես էլ պարզ չդարձավ՝ ի՞նչ առնչություն ուներ կատարվածին, որ հրավիրվեց հարցաքննության, եւ հիմա անձամբ նրա դեմ կա՞ն փաստեր, թե՞ ինքն էլ տեղյակ չէր կատարվածից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ