News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «մարդկության թշնամի»,- փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այս ժամանակների թշնամին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է: Մարդկության, Երկիր մոլորակի թշնամին»,- ասել է Մորալեսը Կուբայում անցկացված «Սան Պաուլու» համաժողովում:

Նա հայտարարել է, որ հակաիմպերիալիստական գաղափարները, որոնք նախկինում քարոզում էր Կուբայի հանգուցյալ առաջնորդ Ֆիդել Կաստրոն, հիմա ինչպես երբեք արդիական են:

Նույն համաժողովում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է իր երկրի եւ Նիկարագուայի դեմ «իմպերիալիզմի ագրեսիայի» մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ