News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հիպերձայնային «Կինժալ» հրթիռը կարող է թիրախները խոցել 3 անգամ ավելի մեծ հեռավորությամբ, քան նրա ցամաքային նախատիպը՝ «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական համալիրի հրթիռը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է պաշտպանաարդյունաբերական համալիրում աղբյուրը:

«Կինժալը», որը տեղադրվում է ՄիԳ-31Կ կործանիչների վրա, ունի խոցման 1,5 հազար կիլոմետր հեռավորություն, հստակեցրել է գործակալության զրուցակիցը:

«Իսկանդեր-Մ» համալիրն, իր հերթին, նախատեսված է մինչեւ 500 կմ թիրախների խոցման համար:

Ռուսաստանի Ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի փորձագիտական խորհրդի անդամ Վիկտոր Մուրախովսկին պարզաբանել է, թե ինչի հետ է կապված «Իսկանդերի» համեմատ «Կինժալի» խոցման հետավորության նման մեծացումը:

Նա նշել է, որ «Իսկանդերը» «Կինժալի» վերափոխելու պատճառներից մեկն էլ միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի շրջանակում այս դասի վերգետնյա բազավորման նոր հրթիռների մշակման սահմանափակումներն էին:

Նրա խոսքով՝ հիպերձայնային հրթիռը կարող է զարգացնել 10 Մախ (ձայնի 10 արագություններ) արագություն, երաշխավորված հաղթահարում է հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության բոլոր գոյություն ունեցող համակարգերը՝ մինչեւ 2 հազար կմ հեռավորությամբ հասցնելով միջուկային եւ սովորական մարտալիցքեր:

Գարնանը «Կինժալով» զինված 10 ՄիԳ-31-ներ Հարավային ռազմական օկրուգում արդեն մարտական հերթապահություն են կատարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ