News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը դեռեւս ձեռնպահ է մնում Հայաստանի ֆուբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին որեւէ մեկնաբանություն հայտնելուց: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱԱԾ տնօրենը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում:

Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ եթե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը առաջադրվի, ապա ինքն իր թեկնածությունը չի առաջադրի ՀՖՖ նախագահի պաշտոնում:

§Այս պահին ԱԱԾ տնօրենը ձեռնպահ է մնում այս հարցի շուրջ որևէ մեկնաբանություն տալուց: Այդ հարցն  ուսումնասիրելու, քննարկելու կարիք ունի, որից հետո ԱԱԾ տնօրենը կհայտնի իր դիրքորոշումը¦,-ասաց Սամսոն Գալստյանը:

ՀՖՖ նախագահի ընտրության ժողովը նախատեսված է սեպտեմբերին, իսկ այդ օրվան նախորդող 10 օրվա ընթացքում պետք է թեկնածուների առաջադրվեն: ՀՖՖ գործող  նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ հայտարարել է,  որ Արթուր Վանեցյանն իրականում ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ինքը գտնում է, որ դա լավագույն լուծումն է:

Եթե Արթուր Վանեցյանն առաջադրվի, ես չեմ առաջադրվի. Ռուբեն Հայրապետյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածության մասին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ