News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը կատարում են իրենց պարտականությունները Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի շրջանակներում: Սա հաստատել է Պետդեպարտամենտը՝ հրապարակելով երկու երկրների կողմից իրենց միջուկային զինանոցի կրճատման մասին վկայագիրը` 2011 թվականի փետրվարի 5-ին ուժի մեջ մտած համաձայնագրի համաձայն, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Պայմանագիրը ստորագրվել է 2010 թվականի ապրիլի 8-ին: Պայմանագրում ամրագրված է, որ 2018 թվականի փետրվարին յուրաքանչյուր կողմի զինանոցը պետք է սահմանափակվի 1550 միջուկային մարտական գլխիկով, ինչպես նաեւ՝ 700 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով, անվտանգության տեխնիկայով, սուզանավերի բալիստիկ հրթիռներով: Պայմանագիրը պարտավորեցնում է տարին երկու անգամ տեղեկատվության փոխանակում իրականացնել մարտական գլխիկների եւ կրիչների քանակի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ