News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Ա. Հ.-ն մի խումբ անձանց կազմում խոշտանգել է կալանավոր Ա. Ա.-ին, որից հետո` խոշտանգման դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով, մի խումբ պաշտոնատար անձանց կազմում կատարել է պաշտոնեական կեղծիք:

Այս առնչությամբ ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Այսպես, 2018 թվականի մարտի 16-ին` ժամը 00:35-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխված կալանավոր Ա. Ա.-ի եւ նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակից Ա. Հ.-ի միջեւ խոսակցություն է ծավալվել կալանավորի կողմից վերջինիս բարեւ չտալու հարցի շուրջ, որի ընթացքում կալանավորը տվել է անհասցե հայհոյանքներ:

Դրանից հետո Ա. Հ.-ն կալանավորին ուղեկցել է ՔԿՀ-ի` խուզարկության կատարման համար նախատեսված սենյակ եւ մինչ այդ հայհոյանքներ տալու համար նրան պատժելու նպատակով հիմնարկի մի խումբ ծառայողների հետ նշված սենյակում խոշտանգել է վերջինիս` դիտավորությամբ պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ, այն է` ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այնուհետեւ Ա. Ա.-ին խոշտանգելու դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով` Ա. Հ.-ն նույն ՔԿՀ-ի մի խումբ պաշտոնատար անձանց հետ կազմել է իրականությանը չհամապատասխանող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ արձանագրություն այն մասին, թե իբր կալանավորին խուզարկելու ժամանակ վերջինս չի ենթարկվել իրենց օրինական պահանջներին եւ խոչընդոտել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների օրինական գործողությունների կատարմանը, ուստի նրա ագրեսիվ վարքագիծը կանխելու նպատակով իրենց կողմից կիրառվել է ֆիզիկական ուժ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ա. Հ.-ի վերաբերյալ  քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: 17.07.2018թ.-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ